Գողության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 12-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ վերադարձել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 37-ամյա Դավիթ Մ.-ն, որը 2022 թ. հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
