Գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
07.04.2021 12:30
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և ՔՈ գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 6-ին Կարապետյան փողոցից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Արսեն Գ.-ն, որը հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: