Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
07.12.2021 11:19
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մաշտոցի և Դիլիջանի բաժինների քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 6-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 24-ամյա Վոլոդյա Գ.-ն, որը դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: