Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց կայարանամերձ հրապարակում
09.04.2021 12:04
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների հետ, ապրիլի 8-ին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 27-ամյա Լուսյա Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Լուսյա Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: