Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Կենտրոնական բաժին
12.01.2021 11:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ, հունվարի 11-ին Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 21-ամյա Արթուր Ե.-ին, որը հունվարի 1-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: