Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին
18.02.2021 11:51
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների ու բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին է ներկայացել 21-ամյա Ռուբեն Վ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռուբեն Վ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: