Գողության մեղադրանքով հետախուզվողները ներկայացան ոստիկանություն
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 23-ին բաժին է ներկայացել 20-ամյա Արամայիս Բ.-ն, որը մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների և Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 23-ին բաժին է ներկայացել 20-ամյա Արման Ռ.-ն, որը մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: