Հետախուզվում էր գողության մեղադրանքով
26.09.2016 10:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սյունիքի մարզի Բայանդուր գյուղի տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Վոլոդյա Հ.-ն, որը հուլիսի 20-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: