Գողության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
26.09.2020 11:27
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 25-ին Հալաբյան փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 41-ամյա Ռոման Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռոման Ղ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: