Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
27.12.2022 12:14
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 29-ամյա Հենզել Ա.-ն, որը դեկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: