Գողության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի մարզի ոստիկանության կողմից
29.10.2022 11:31
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները հոկտեմբերի 28-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 39-ամյա Ներսես Ս.-ին: Նա մայիսի 16-ից Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: