Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
01.03.2021 12:10
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 27-ին բաժին է ներկայացել 28-ամյա Անդրանիկ Ա.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 23-ից Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Անդրանիկ Ա.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: