Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Շիրակի փողոցում
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին Շիրակի փողոցից Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Վահե Ա.-ն, որը փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Վահե Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					