Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մաշտոցի պողոտայում
20.05.2022 11:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Արմեն Ե.-ն, որը մարտի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: