1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արաբկիրի ոստիկանների և պարեկների արձագանքն արագ էր. բացահայտվեց նաև բնակարանային գողության նախկին դեպք

23.12.2022 16:39 Գողություն

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.50-ի սահմաններում, ահազանգ ստացվեց «911» ծառայություն: Մի կին հայտնում էր, որ իրենց բնակարան փորձում են գողեր մտնել: Հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, և քանի որ ահազանգողը Հակոբ Հակոբյան փողոցի բնակիչ էր, այստեղից էլ հաղորդումը վերահասցեավորվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Բաժնից նշված հասցե մեկնեց օպերատիվ խումբ: Տարածքը վերահսկելու և արձագանքման արագությունն ապահովելու նպատակով տեղյակ պահվեցին նաև մայրաքաղաքի պարեկները:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հենց շենքի շքամուտքում, բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին երկու տղամարդ: Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը. Երևանի Ուլնեցու փողոցի 42-ամյա և Վայք քաղաքի 45-ամյա բնակիչ էին: Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվեցին տարբեր տեսակի բանալիներ, հարմարեցված գործիքներ, երկաթե առարկաներ, որոնք, ըստ նրանց, փական բացելու հարմարանքներ էին:
Երկուսն էլ տեղափոխվեցին քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ նախաձեռնվեց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ հենց նրանք էին վեց ամիս առաջ Կիևյան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն կատարել: Գողության մասին այդ հաղորդումը ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր հունիսի 17-ին:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: