ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության փաստը հիմնավորվեց

02.02.2013 11:36 Գողություն
Փետրվարի 1-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վեդի քաղաքի Արարատյան փողոցից  բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հովհաննես Շ.-ին, եղբայրներ` 1987 թ. ծնված Ազատ և 1983 թ. ծնված Արթուր Մ.-երին` վերջինիս վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկից և սրահից հայտնաբերվել են 4 մ երկարությամբ ազբեստե խողովակ, 16 մ երկարությամբ պողպատյա լար և աշխատանքային գործիքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 04.30-ից մինչև ժամը 05.00-ն ընկած ժամանակահատվածում, քանդել և գողացել են Դաշտաքար գյուղի սկզբնամասի սարալանջով անցնող ազբեստե խողովակները և պողպատյա լարը:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: