ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության փորձ կատարելու կասկածանքով

08.08.2013 10:53 Գողություն
Օգոստոսի 6-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության  Դավիթաշենի բաժանմունքի   և Մաշտոցի բաժնի Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները  Դավթաշենի 3-րդ թաղամասի 22 շենքի թիվ 21 բնակարանից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 45 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված  Վաչագան Ղ.-ին, 1982 թ. ծնված Սուրեն Զ.-ին, 1988 թ. ծնված Պետրոս Թ.-ին: 
Բերման ենթարկելու պահին Վաչագան Ղ.-ն իր մոտից նետել է սանտեխնիկական բանալի և  դրամապանակ, որի մեջ կար երկկողմանի պտուտակահան, թվով 5 հատ երկաթե ձողեր` մոտ 10 սմ երկարությամբ, վերջնամասերը կորացված, իսկ բռնակները փաթեթավորված անգույն մեկուսիչով, ձող, մի կողմի վերջնամասը տափակեցված, իսկ վերջնամասին ամրակցված կոր ելուստով մետաղական մաս, պտուտակահանի բռնակ, 5 տարբեր չափսերի բանալիներ, մեկ երկաթե կլոր մետաղյա մաս` ելուստով: 
Ըստ Վաչագան Ղ.-ի հայտարարության` նշված իրերը պատրաստել է բնակարանային գողություն կատարելու համար:
Պետրոս Թ.-ի անձնական խուզարկության ժամանակ անդրավարտիքի  գրպանից հայտնաբերվել է «Տրամադոլ» տեսակի դեղահաբի 2 թիթեղ, որոնցից մեկի մեջ` 10, իսկ մյուսի մեջ  3   դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: