Գուգարքի ոստիկաններն ու վետերանները գողության փորձ են կանխել
17.07.2021 13:10
Գողություն
![Գուգարքի ոստիկաններն ու վետերանները գողության փորձ են կանխել Գուգարքի ոստիկաններն ու վետերանները գողության փորձ են կանխել](/timthumb?src=/resources/police/img/news/big/1626513333-78.jpeg&q=75&w=780&wm=1)
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները և վետերանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 16-ին համատեղ ձեռնարկած միջոցառումներով կանխել են Լերմոնտովո գյուղի վարչական տարածքի հողամասերից մեկում տեղադրված տնակը ինքնաբարձիչի օգնությամբ գողանալու փորձը: Կասկածանքով բաժին հրավիրված երեք տղամարդիկ կատարվածի վերաբերյալ տվել են բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տնակի տիրոջ ինքնությունը պարզելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: