Գողության փորձ կատարած տղամարդը բերման ենթարկվեց
21.08.2019 15:37
Գողություն
Օգոստոսի 20-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 58-ամյա մի տղամարդու: Մինչ այդ ոստիկաններին էր մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ տղամարդը հրապարակում փորձել է մոր պայուսակից գողություն կատարել:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: