Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
24.11.2022 10:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 60-ամյա Մկրտիչ Մ.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Նա պարտավորվել է ներկայանալ դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: