ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բռնել են մեքենայից գողության փորձ կատարողին

25.06.2019 13:56 Գողություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 24-ին, ժամը 10-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը գիշերը քարով կոտրել է Բագրատունյաց փողոցում կայանված «Մերսեդեսի» ապակին և փորձել գողանալ մարտկոցը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Տղամարդու մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով 8 սմ շեղբի երկարությամբ դանակ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`