Գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից մայիսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 36-ամյա Արման Հ.-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Նա փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					