Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
29.05.2021 11:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 27-ին Գործկոմի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Հուսիկ Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հուսիկ Բ.-ն ներկայացվել է Պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: