ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության փորձը ձախողվեց

04.09.2013 12:18 Գողություն
Սեպտեմբերի 3-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Իսահակյան փողոցում գտնվող «ՎՏԲ» բանկի մոտի խանութի ապակին կոտրել և գողություն են կատարել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի և Մարաշի բաժանմունքի ծառայողները ժամը 06.40-ին Իսահակյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Պ.-ին, որը նույն օրը, ժամը 06.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող  կրպակի ապակին կոտրելով՝ փորձել է գողություն  կատարել, սակայն հարակից  ռեստորանի պահակը նկատել և բռնել է նրան:
Կատարվում է հետաքննություն:
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: