Գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վարդենիսում
 
                                            Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հունիսի 16-ին Երիտասարդության փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 38-ամյա Տարոն Թ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին տեղեկացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					