Գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Սուրենավան գյուղում
19.12.2023 13:01
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 18-ին Սուրենավան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա Պողոս Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: