Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին Մանթաշյան փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Արտաշես Ս.-ն, որը փետրվարի 3-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Արտաշես Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					