ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության և խարդախության մեղադրանքով

Սեպտեմբերի 26-ին, ժամը 12.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գրիգոր Ծ.-ին, որը 2008 թ. փետրվարի 29-ից Ուկրաինայի ՆԳՆ Կիրովոգրադի մարզի Կիրովսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր  գողության մեղադրանքով:

 

***

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 26-ին, ժամը 10.10-ին, Գոգոլի փողոցի 86 շենքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: