ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության կասկածները հաստատվեցին

01.12.2016 12:19 Գողություն

Նոյեմբերի 30-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Կուրղինյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18-ին, թիվ 28 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կինը 1973 թ. ծնված Գայանե Մ.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: