Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նազարբեկյան թաղամասում
03.02.2018 10:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին, ժամը 16.00-ին, Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 11 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Վաղինակ Մ.-ն, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-ին մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: