Գողության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
03.11.2018 11:40
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2018» միջոցառման շրջանակներում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 2-ին, ժամը 22.40-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Նվեր Մ.-ն, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: