Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում
05.02.2018 13:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին, Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Թագուհի Ֆ.-ն, որը հունվարի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: