Գողության համար հետախուզվողին քրեական հետախույզները տեղափոխեցին Հայաստան
05.10.2018 14:19
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 5-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդգար Կ.-ն, որը ապրիլի 20-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: