Գողության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան
27.12.2023 13:57
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և նախաքննական մարմին է ներկայացվել 47-ամյա Գրիգոր Ս.-ն: Նա 2021 թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: