Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդում
13.01.2021 10:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի և Սիսիանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Գյորգի Գ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 23-ից ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: