Գողության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
17.05.2019 11:17
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 16-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 40-ամյա Գայանե Ա.-ն, որը մայիսի 15-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի և 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: