Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյանում
18.10.2018 10:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 17-ին, ժամը 08.20-ին, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 72 շենքի հետնամասից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Արկադի Գ.-ն, որը 2017թ. օգոստոսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: