Գողության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց
26.01.2018 10:53
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 25-ին, ժամը 18.15-ին, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Հրայր Ա.-ն, որը հունվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: