Գողության համար հետախուզվող 40-ամյա տղամարդը բերման ենթարկվեց

«Կանեփ-կակաչ 2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 27-ին, ժամը 08.35-ին, Գեղամասար համայնքի Արփունք բնակավայրից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը հունվարի 9-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: