Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է կամավոր
31.01.2017 12:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 30-ին, ժամը 13.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Գոռ Հ.-ն, որը հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: