Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
31.03.2018 10:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ մարտի 30-ին, ժամը 20.30-ին, Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը մարտի 7-ից հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: