Հետախուզվում էր գողության մեղադրանքով
03.06.2022 11:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնական բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկի մոտ հայտնաբերել և Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 71-ամյա Ռուբիկ Բ.-ին, որը մարտի 7-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: