19-ամյա երիտասարդները հետախուզվում էին գողության մեղադրանքով
 
                                            ՆԳՆ Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 9-ին Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել 19-ամյա Գևորգ Ղ.-ին և Վոլոդիա Ղ.-ին: Նրանք ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					