ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

29.05.2023 17:46 Գողություն
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 19-ին Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան են գողացել:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Ապարանի ոստիկանները մայիսի 26-ին գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդուն:
Գողոնը հայտնաբերվել է:
Ապարանցի տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: