Գողությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 28-ին բաժին է ներկայացել 30-ամյա Մուշեղ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
