ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն անել չհասցրին

21.11.2022 16:59 Գողություն
Գողություն անել չհասցրին

Նոյեմբերի 19-ին, ժամը 21.07-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արաբկիրի 53-րդ փողոցի  մի տնից երկու դիմակավորված անձինք գողություն են անում:

Նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ նշված բնակարանի պատշգամբից երկու քաղաքացի փորձում էին մուտք գործել, բայց  իրեն տեսնելով՝ դիմել են փախուստի: Հայտնել է նաև, որ բնակարանում ոչ ոք չի բնակվում:

Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողների ինքնությունը: 31-ամյա երկու տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: