ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն առևտրի կենտրոնի տաղավարից

09.08.2013 12:42 Գողություն
Օգոստոսի 8-ին, ժամը 14.25-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ «Տաշիր» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկից  մոտ 40 տարեկան մի տղամարդ գողացել է իր բջջային հեռախոսը:
Մեկնած օպերատիվ խումբը, գողություն կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 15.10-ին, բերման է ենթարկել 1980 թ. ծնված Մաքսիմ Թ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նշված  առևտրի կենտրոնի տաղավարից Մաքսիմ Թ.-ն գողացել է   170.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: