ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն Արծվանիստ գյուղում

18.11.2014 15:56 Գողություն
Հուլիսի 25-ին, ժամը 13.00-ին,  ոստիկանության Մարտունու բաժնում 1946 թ. ծնված Դերենիկ Շ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի լույս 25-ի գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, մտել են Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի թիվ 160 հասցեում գտնվող, իրեն պատկանող մթերային ու տնտեսական իրերի խանութ, գողացել շուրջ 50.000 մետաղադրամ, ծխախոտ և տնտեսական ապրանքներ` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողները, նոյեմբերի 14-ին, ժամը 22.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Ս.-ին:
Արման Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: