ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն Արտաշավան գյուղից

04.08.2015 17:09 Գողություն
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օգոստոսի 3-ին, ժամը 19.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մամեդ Դ.-ին, ով տվել է  խոստովանական բացատրություն, որ մայիսին գողացել է Արտաշավան գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Սարգիս Գ.-ի տան բակում կայանված «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի ձայնագրիչը:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: