ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն բակում կայանված «ՎԱԶ-2106»-ից

13.03.2014 10:51 Գողություն
Մարտի 11-ին, ժամը 16.30-ին,  ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման  են ենթարկել  1961 թ. ծնված Սաղաթել Հ.-ին:
Պարզվել է, որ նա մարտի 10-ին գողացել է Ախթալա քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի գլխիկը, շարժիչի մեկնարկիչը և վերամբարձիչը` պատճառելով մոտ 70.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: